- Հայտարարության տիպ: Տներ
- Առաջարքի տիպ: Վարձակալություն
- Քաղաք: Երեվան
- Համայնք: Վահագնի
- Սենյակների քանակ: 6
- Լողասենյակներ: 3
- տարածք: 340 ք/մ
- Տարեթիվ: 2019
- Ընդհանուր տարածք: 340 ք/մ
- Կոդ: RH-034
լրացուցիչ պարամետրեր
- այգի
- անվտանգություն
- բարձր առաստաղ
- կահավորանք
- մաքրում
- նորակառույց
- պատշգամբ
- վերելակ
- օդորակիչ
Տեղեկատվություն
Ընդարձակ երկհարկանի տաունհաուս Վահագնիում, վարձակալություն: Այս գեղեցիկ երկհարկանի առանձնատունը գտնվում է էկոլոգիապես մաքուր և կանաչապատ Վահագնի թաղամասում,որտեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը: Թաղամասը բաժանված է 8 տեղամասերի, որոնցում տեղաբաշխված են տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, բարեկարգված հողակտորներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, առևտրի հաստատությունը և «Արարատ Վելլի» քաղաքամերձ ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով, ֆուտբոլի խաղահրապարակով և ռեստորանով:
Տունն ամբողջությամբ կապիտալ վերանորոգված է, հագեցած է անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով: Նկուղային հարկում են գտնվում պահեստային սենյակը, լվացքատունը, խոհանոցը, օֆիսային սենյակը, հյուրասենյակը։ 1-ին հարկում խոհանոց է, ստուդիո ոճի, հյուրասենյակի հետ և սանհանգույցը։ 2-րդ հարկում՝ 3 ննջասենյակ, որից մեկը իր առանձին լոգասենյակով և ևս մեկ ընդհանուր լոգասենյակ։ Մանսարդային հարկում՝ 2 ննջասենյակ, 1 լոգասենյակ, հյուրասենյակ։ Խոհանոցից դուրս ենք գալիս կանաչապատ այգի և պատշգամբ: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ և ապահով կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն շաբաթը 3 անգամ: Թաղամասի տարածքում գործող “Vahakni service” ծառայությունը մաքսիմալ կերպով փորձում է թեթևացնել բնակիչների կենցաղային հոգսերը:
Վարձակալության գինը կապված է տարվա սեզոնից և ժամկետներից: Մանրամասների համար զանգահարեք: Անշարժ գույք Հայաստանում, բնակարաններ, առանձնատներ և կեմերցիոն տարածքներ Երևանում:
- ID: 22384
- Published: 07.02.2023
- Last Update: 08.02.2023
- Views: 2095
Նմանատիպ հայատարարություններ

Երկհարկանի առանձնատուն երկու լողավազանով և այգիով Առինջում
6HFF+6CV Ереван, Армения
Ժամանակակից առանձնատուն Վահագնի թաղամասում իր այգիով՝ վաճառք
Վահագնի, Ереван, Армения
Երեք հարկանի առանձնատուն Ամերիկյան Համալսարանի հարևանությամբ
Լեռ Կամսարի փողոց, Ереван, Армения
Երկհարկանի նոր առանձնատուն Վահագնի թաղամասում՝ վաճառք և վարձ
Վահագնի, Ереван, Армения
Նոր երկհարկանի առանձնատուն Վահագնի բնակելի թաղամասում
Վահագնի, Ереван, Армения