լրացուցիչ պարամետրեր
- այգի
- անվտանգություն
- բարձր առաստաղ
- բուխարի
- կահավորանք
- մաքրում
- նորակառույց
- պատշգամբ
- քարե շենք
- օդորակիչ
Տեղեկատվություն
Երեք հարկանի առանձնատուն Ամերիկյան Համալսարանի հարևանությամբ՝ վաճառք: Երևան քաղաքի բնակվելու համար ամենասիրված և հարմար թաղամասներից մեկը: Մի կողմից այն հանգիստ և անազմուկ բնակավայրերից է, մինչդեռ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանից ընդամենը յոթ րոպե զբոսնելու հեռավորության վրա: Թաղամասում կան բազմաթիվ խանութներ, հեղինակավոր համալսարան, դպրոցներ և մանկապարտեզներ, նախագահական նստավայրը, խորհրդարանի շենքը, սիրահարների այգին և այլն։ Շատ հարմար դիրքը թույլ է տալիս այստեղ հասնել ինչպես կենտրոնից, այնպես էլ Սարալանջի փողոցից և այլ Արաբկիր համայնքի փողոցներից։
Առաջին հարկում կա ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց և հյուրերի սանհանգույց, այստեղից հարմար և գեղեցիկ փայտե աստիճաններով կարող եք բարձրանալ երկրորդ հարկ։ Այստեղ առկա է հարմար միջանցք, որտեղից կարելի է գնալ ննջասենյակներ։ Երկրորդ հարկում կա երեք ննջասենյակ, որոնցից մեկը ունի իր լողասենյակը և պատշգամբ,այստեղ կա նաև մեկ այլ սանհանգույց և պատշգամբ։ Պատշգամբներից բացվում է հիանալի տեսարան դեպի Երևանի կենտրոն և Արարատ լեռ։ Երրորդ հարկում կա ընդարձակ հանգստի սենյակ՝ երկրորդ խոհանոցով, ննջասենյակ իր լողասենյակով և պատշգամբ։
Առանձնատունը կարող է օգտագործվել նաև որպես հյուրանոց, ինչի համար ստեղծված են բոլոր հարմարությունները։
Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, վաճառքի արժեքը չի ներառում կահույքը։
Բարեկարգ պարսպապատ այգի՝ տարբեր պտղատու և դեկորատիվ ծառերով ու ծաղիկներով։ Ունի նաև նկուղ, որը մասամբ վերանորոգված է։ Տան մակերեսը 352 ք/մ է, հողատարածքը՝ 240 ք/մ։
Անշարժ գույք Հայաստանում, բնակարաններ, առանձնատներ և կոմերցիոն տարածքներ Երևանում, վաճառք և վարձակալություն. Վաճառքի գինը չի ներառում մեր միջնորդավճարը, որը կազմում է վաճառողի հետ համաձայնեցված վերջնական գնի 2%-ը:
- ID: 24706
- Published: 27.08.2023
- Last Update: 28.08.2023
- Views: 142
Նմանատիպ հայատարարություններ

Երկհարկանի նոր առանձնատուն Վահագնի թաղամասում՝ վաճառք և վարձ
Վահագնի, Ереван, Армения
Նոր երկհարկանի առանձնատուն Վահագնի բնակելի թաղամասում
Վահագնի, Ереван, Армения
Երկհարկանի ընդարձակ գեղեցիկ առանձնատուն Վահագնի թաղամասում
Վահագնի, Ереван, Армения
Նոր երկհարկանի նորաոճ առանձնատուն Վահագնի թաղամասում՝ վաճառք
Վահագնի, Армения
Դասական ոճի ընդարձակ առանձնատուն Լվովյան փողոցում՝ վաճառք
Lvovyan Street, Ереван, Армения