լրացուցիչ պարամետրեր
- այգի
- անվտանգություն
- բարձր առաստաղ
- բուխարի
- կահավորանք
- նորակառույց
- պատշգամբ
- քարե շենք
Տեղեկատվություն
Դասական ոճի ընդարձակ առանձնատուն Լվովյան փողոցում՝ վաճառք, երևանի Նոր-Նորք վարչական շրջան: Գերազանց դիրք. մոտ է Երևանի կենտրոնին (Կենտրոն շրջանից չորս կմ հեռավորության վրա), հարուստ ենթակառուցվածքներ: Տունը կառուցված է բլրի վրա։ Իր դիրքի շնորհիվ այստեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Հայաստանի մայրաքաղաք և Արարատ լեռը։ Առանձնատունը կառուցվել է սեյսմոլոգիական բոլոր չափանիշներին համապատասխան։
Առանձնատունը բաղկացած է երեք հարկից և երկու նկուղից՝ 550 ք/մ մակերեսով։ Պարսպապատված հողատարածքի մակերեսը կազմում է 670 ք/մ։ Տարածքի ներսում նախատեսված է երեք կայանատեղի։ Փողոցից առաջին հարկում կա ընդարձակ, արևկող հյուրասենյակ՝ բուխարիով, խոհանոց, պատշգամբ և հյուրերի համար նախատեսված սանհանգույց։ Նորաոճ աստիճանները տանում են դեպի երկրորդ հարկ, որտեղ կա երեք ննջասենյակ, երկու լոգասենյակ և պատշգամբ։ Առաջին հարկում ՝ բակի կողմից, կա երկրորդ հյուրասենյակը, աշխատասենյակ, ննջասենյակ, երկու սանհանգույց և պատշգամբ։ Նկուղային հարկը բաղկացած է խոհանոցից, ննջասենյակից և սանհանգույցից։ Մեկ այլ նկուղային հարկ նախատեսված է շոգեբաղնիք կառուցելու համար։
Ջեռուցումն իրականացվում է անհատական ջեռուցման համակարգով։ Բարձրորակ դիզայներական վերանորոգում դասական ոճով՝ թանկարժեք նյութերի օգտագործմամբ։ Փայտի և բնական քարի հիանալի համադրություն տարբեր օրիգինալ գունային երագներով: Վաճառքի գնի մեջ ներառված է նաև եվրոպական բարձր ստանդարտների համապատասխան ողջ կահույքն և կենցաղային տեխնիկան։
Անշարժ գույք Հայաստանում, բնակարաններ, առանձնատներ և կոմերցիոն տարածքներ Երևանում, վաճառք և վարձակալություն: Գինը չի ներառում մեր ծառայությունները, որոնք կազմում են վաճառողի հետ համաձայնեցված վերջնական վաճառքի գնի 2%-ը:
- ID: 22521
- Published: 17.02.2023
- Last Update: 19.03.2023
- Views: 984
Նմանատիպ հայատարարություններ

Երեք հարկանի առանձնատուն Ամերիկյան Համալսարանի հարևանությամբ
Լեռ Կամսարի փողոց, Ереван, Армения
Երկհարկանի նոր առանձնատուն Վահագնի թաղամասում՝ վաճառք և վարձ
Վահագնի, Ереван, Армения
Նոր երկհարկանի առանձնատուն Վահագնի բնակելի թաղամասում
Վահագնի, Ереван, Армения
Երկհարկանի ընդարձակ գեղեցիկ առանձնատուն Վահագնի թաղամասում
Վահագնի, Ереван, Армения
Նոր երկհարկանի նորաոճ առանձնատուն Վահագնի թաղամասում՝ վաճառք
Վահագնի, Армения