Բարձրորակ պատրաստի գրասենյակային տարածք փոքր կենտրոնում

1 улица Мартироса Сарьяна, Ереван, Армения

լրացուցիչ պարամետրեր

  • բարձր առաստաղ
  • կահավորանք
  • պատշգամբ
  • քարե շենք
  • օդորակիչ

Տեղեկատվություն

Բարձրորակ պատրաստի գրասենյակային տարածք փոքր կենտրոնում՝ վարձակալություն: Տարածքը գտնվում է Հայաստանի մայրաքաղաքի պատմական կենտրոնում՝ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի դիմաց։ Գրասենյակը գտնվում է հինգ հարկանի քարե շենքի երկրորդ հարկում։ Բակում կան ավտոկայանատեղեր։ Տարածքի մակերեսը 106 ք/մ է։ Այն ներառում է երեք առանձին սենյակներ, որոնցից մեկը կիցված է խոհանոցային տարածքով։ Բարձրակարգ թանկարժեք վերանորոգում, բոլոր սենյակներն ունեն օդորակիչներ, առաստաղի բարձրությունը 3.2 մետր է, դեպի Սարյան փողոց ունի գեղեցիկ բաց պատշգամբ։ Մյուս կողմից՝ պատուհանները նայում են դեպի բակ։ Գրասենյակն ունի առանձին սանհանգույց և լողասենյակ։ Խոհանոցում առկա են եվրոպական բարձր ստանդարտների համապատասխան ողջ ներկառուցված կենցաղային տեխնիկան (աման լվացող մեքենա, սառնարան, սուրճի մեքենա և այլն):

Տրվում է վարձով մինիմալ վեց ամիս վարձակալությամբ, վարձակալության պայմանագիրը կնքվում է ֆիզիկական անձի հետ։ Ցանկության դեպքում հնարավոր է նոտարի հետ պայմանագիր կնքել կադաստրում գրանցմամբ (+ 10% ամսական վարձավճարի արժեքի վրա): Հարցերի և մանրամասների համար զանգահարեք:

Անշարժ գույք Հայաստանում, բնակարաններ, առանձնատներ և կոմերցիոն տարածքներ Երևանում, վաճառք և վարձակալություն:

  • ID: 24318
  • Published: 08.08.2023
  • Last Update: 08.08.2023
  • Views: 913