Գործող հյուրանոց Ծաղկաձորում՝ վաճառք

Ծաղկաձոր, Армения
  • Հայտարարության տիպ: Կոմերցիոն
  • Առաջարքի տիպ: Վաճառք
  • Սենյակների քանակ: 36
  • Լողասենյակներ: 25
  • տարածք: 1500 ք/մ
  • Տարեթիվ: 2019
  • Ընդհանուր տարածք: 3800 ք/մ
  • Կոդ: SC-073

լրացուցիչ պարամետրեր

  • այգի
  • անվտանգություն
  • բուխարի
  • դռնապան
  • լողավազան
  • կահավորանք
  • մաքրում
  • նորակառույց
  • պատշգամբ
  • սպորտ դահլիճ
  • քարե շենք
  • օդորակիչ

Տեղեկատվություն

Գործող հյուրանոց Ծաղկաձորում՝ վաճառք: Հայաստանի ամենասիրված և ամենապահանջված հանգստավայրերից մեկը Ծաղկաձորն է։ Հանգստավայրը գտնվում է Կոտայքի մարզում՝ Երևանից 50 կմ հեռավորության վրա։ Ի տարբերություն այլ հանգստավայրերի՝ Ծաղկաձորը մեծ պահանջարկ ունի տարվա բոլոր եղանակներին։ Ձմռանը հատկապես հայտնի են ճոպանուղին և դահուկային սահուղիները։ Հանգստավայրը մեծ ճանաչում ուներ նաև խորհրդային տարիներին, մարզիկներն այստեղ մարզվում էին միջազգային մրցումներից առաջ։ Այժմ կառուցվել են բազմաթիվ նոր ժամանցի կենտրոններ, հանգստավայրում կան նաև խաղատներ։ Յուրահատուկ բնությունը, լեռնային մաքուր օդը, ճոպանուղին, պատմական հուշարձանները գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների ու Հայաստանի քաղաքացիներին։

Հյուրանոցը գտնվում է բարեկարգված հողատարածքում՝ ունի 3800 ք/մ մակերես, տարածքը ամբողջությամբ պարսպապատված է։ Երկհարկանի համալիրը ներառում է 20 սենյակ, լողավազան, ընդունարան, ռեստորան, լաունջ և շատ ավելին։ Առկա են նաև երկու առանձին քոթեջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի 140 ք/մ մակերես: Տարածքում կա նաև ամառային խոհանոց, խաղահրապարակ, հարմարավետ նստարաններ և սեղաններ։ Ամբողջ տարածքից կարելի է հիանալ Ծաղկաձորի լեռնային լանդշաֆտներով։ Հյուրանոցն ունի հարմար դիրք, ճանապարհին մոտ է։ Գերազանց ներդրում անշարժ գույքի և Հայաստանի ապագայի մեջ։ Հյուրանոցն ունի բարձր վարկանիշ և շատ դրական կարծիքներ հաճախորդների կողմից:

  • ID: 18588
  • Published: 21.01.2022
  • Last Update: 24.02.2022
  • Views: 2483