Վազգեն Սարգսյան
Վազգեն Սարգսյան փողոցը գտնվում է Երևանի փոքր կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի անմիջապես հարևանությամբ։ Փողոցի մեջտեղում շատրվաններով ծառուղի է։ Այստեղ են գտնվում Պարոնյանի անվան դրամատիկական թատրոնը, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և գիտության և սպորտի նախարարությունը։ Մյուս կողմից՝ Հայաստանի Կենտրոնական բանկը, Ամերիա բանկը, Պիացա Գրանդե բնակելի և բիզնես կենտրոնը։ Փողոցն անվանակոչվել է հայ քաղաքական գործչի, ժամանակակից Հայաստանի Հանրապետության հիմնադիրի, Հայոց բանակի հիմնադիրի անունով։ Փողոցի երկարությունը մոտ 500 մետր է։