Երկհարկանի ժամանակակից առանձնատուն Վահագնի

Վահագնի, Ереван, Армения
  • Հայտարարության տիպ: Տներ
  • Առաջարքի տիպ: Վաճառված է
  • Քաղաք: Երեվան
  • Համայնք: Վահագնի
  • Սենյակների քանակ: 6
  • Լողասենյակներ: 3
  • տարածք: 320 ք/մ
  • Տարեթիվ: 2021
  • Ընդհանուր տարածք: 693 ք/մ
  • Կոդ: SH-140

լրացուցիչ պարամետրեր

  • այգի
  • անվտանգություն
  • բարձր առաստաղ
  • մաքրում
  • նորակառույց
  • պատշգամբ
  • քարե շենք
  • օդորակիչ

Տեղեկատվություն

Երկհարկանի ժամանակակից առանձնատուն Վահագնի թաղամասում ՝ վաճառք։ Վահագնի թաղամասը գտնվում է Հայաստանի մայրաքաղաքի և Արագածոտնի մարզի շփման վայրում ՝ Հանրապետության հրապարակից ընդամենը 12 կիլոմետր հեռավորության վրա: Վահագնիի տարածքում կա լիճ, ֆուտբոլի դաշտեր և թենիսի կորտեր, գոլֆի դաշտ, լողավազան, ռեստորան, նոր ժամանակակից դպրոց, խաղահրապարակ: Խնամված մաքուր տարածք, ցուցանակներով մաքուր փողոցներ, 24-ժամյա անվտանգություն: Ամբողջ տարածքը լիովին պահպանված է, Վահագնին ունի իր այգեպանները, որոնք մասնագիտորեն հետևում են բույսերին և ծառերին: Այստեղ են կառուցված լավագույն ժամանակակից առանձնատները:

Առանձնատան նախագծման եւ շինարարության վրա աշխատել են Հայաստանի լավագույն ճարտարապետական ​​եւ դիզայներական ընկերությունների աշխատակիցները: Երկհարկանի առանձնատունը գտնվում է Բազում փողոցում ՝ 693 ք/մ խնամված կանաչ հողատարածքի վրա: Առաջին հարկում կա ընդարձակ հյուրասենյակ, ննջասենյակ, խոհանոց, լվացքատուն, սանհանգույց, ավտոտնակ և հարմարավետ տերասա: Երկրորդ հարկ են բարձրացնում գեղեցիկ աստիճանները : Այստեղ կա երեք ննջասենյակ, որոնցից երկուսը ունեն պատշգամբ, և երկու լոգասենյակ: Երկրորդ հարկում կա նաև հարմարավետ տեչասա, որը նայում է դեպի փողոց: Առանձնատան մակերեսը կազմում է 320 ք/մ: Վերանորոգումը կատարվել է հանգիստ բաց գույներով: Սա թույլ է տալիս հեշտությամբ ընտրել անհրաժեշտ կահույքը և կահավորել դրանով տունը, հարմարավետ ապրելու համար: Առանջնատունը ջեռուցվում է հատուկ կաթսայի միջոցով, որն աշխատում է գազով: Բաց մի՛ թողեք այս բացառիկ հնարավորությունը ՝ օգտվեք մեր հատուկ առաջարկից:

Անշարժ գույք Հայաստանում, մեր կայքում ներկայացված են շուկայի լավագույն առաջարկները: Փոքր կենտրոնում գտնվող նորակառույց շենքերի բնակարաններ, նոր առանձնատներ, վաճառք և վարձակալություն:

  • ID: 15367
  • Published: 20.09.2021
  • Last Update: 01.02.2023
  • Views: 2898