Գեղեցիկ բնակարան Անգլիական այգու մոտ

24 Մովսես Խորենացի փողոց, Ереван, Армения

լրացուցիչ պարամետրեր

  • անվտանգություն
  • բարձր առաստաղ
  • կահավորանք
  • մաքրում
  • նորակառույց
  • պատշգամբ
  • վերելակ
  • քարե շենք
  • օդորակիչ

Տեղեկատվություն

Գեղեցիկ բնակարան Անգլիական այգու մոտ: Նորակառույց շենքը գտնվում է Վազգեն Սարգսյան փողոցի և Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Վեց հարկանի նրբաճաշակ նորակառույց շենք՝ դասական ճակատով, բաց գույներ, պարսպապատ տարածք։ Շենքը կառուցվել է հենց Անգլիական այգու կողքին։ Հարևանությամբ կան բազմաթիվ խանութներ, սրահներ, լավագույն ռեստորաններն ու սրճարանները։ Մոտակայքում կա դպրոց, մանկապարտեզ և անհրաժեշտ ամեն ինչ։ Այն գտնվում է շատրվաններով նոր այգու մոտակայքում, այստեղ են տեղակայված նաև Իտալիայի և Ֆրանսիայի դեսպանատները: Շենքն ունի շուրջօրյա անվտանգություն, մաքրություն և ավտոկայանատեղի, կա երկու վերելակ։

Բնակարանը գտնվում է չորրորդ հարկում։ Երկու ննջասենյակ, խոհանոց, հյուրասենյակ, երկու սանհանգույց և պատշգամբ դեպի այգի։ Բնակելի մակերեսը կզմում է 91 ք./մ.: Դիզայներական վերանորոգում բաց երանգներով, տեղադրված է ողջ կահույքն և կենցաղային տեխնիկան։ Հայաստանի լավագույն անշարժ գույքը մեր կայքում, բնակարաններ և առանձնատներ Երևանում, վաճառք և վարձակալություն. Մեր մասնագետները կօգնեն Ձեզ գնել կամ վարձակալել բնակարան Երևանի կենտրոնում, խորհուրդ կտան բոլոր հարցերի շուրջ։ Բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը։

  • ID: 17979
  • Published: 05.01.2022
  • Last Update: 24.02.2022
  • Views: 316