Նոր նրբաճաշակ բնակարան Անտառային փողոցում՝ վաճառք

Անտառային, Ереван, Армения

լրացուցիչ պարամետրեր

  • այգի
  • անվտանգություն
  • բարձր առաստաղ
  • լողավազան
  • կահավորանք
  • մաքրում
  • նորակառույց
  • պատշգամբ
  • վերելակ
  • օդորակիչ

Տեղեկատվություն

Նոր նրբաճաշակ բնակարան Անտառային փողոցում՝ վաճառք: Այն գտնվում է Երևանի կենտրոնում՝ Վերին Անտառային հասցեում, Կասկադի վերևում։ Տարածքում կառուցվել են բազմաթիվ ժամանակակից նորակառույց շենքեր, այստեղ կան նաև առանձնատներ։ Մոտ է Երևանի փոքր կենտրոնին, ինչպես նաև Արաբկիր համայնքին։ Կասկադ տանող աստիճաններով տասնհինգ րոպեում կարելիհասնել դեպի փոքր կենտրոն, կա նաև երեք ճանապաարհ մեքենաների համար։ Անտառայինն իր դիրքի և շինությունների որակի շնորհիվ շատ տարածված է ինչպես բնակարան գնելու, այնպես էլ վարձակալության համար:

Հինգ հարկանի նորակառույց շենքը գտնվում է Անտառային փողոցում։ Շենքը շահագործման է հանձնվել 2021 թվականին։ Նորաոճ բարետես մուտք, այգի, լողավազան՝ նախատեսված շենքի բնակիչների համար։ Առկա է շուրջօրյա անվտանգություն, մաքրություն և կայանատեղի։ Բնակարանը գտնվում է չորրորդ հարկում։ Երկու ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց և պատշգամբ՝ տեսարան դեպի Երևանի կենտրոն։ Բնակարանի մակերեսը կազմում է 98 ք/մ.: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղագրված է ողջ կահույքը և կենցաղային տեխնիկան։ Բնակարանում երբեք չեն բնակվել: Հնարավոր է նաև վարձակալություն վեց ամիս ժամկետով և ավելին։ Վարձակալության արժեքը կկազմի ամսական $1500-ից՝ կախված պայմաններից և ժամկետներից։ Անշարժ գույք Հայաստանում, բնակարաններ և առանձնատներ, վաճառք և վարձակալություն:

  • ID: 19717
  • Published: 22.03.2022
  • Last Update: 26.03.2022
  • Views: 1345